Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում, սեփական ստեղծագործություններից մեկն է կիսվել, որում ուշագրավ տողեր կան․
«․․․Եվ նորից խաբված ամբոխը հովիվներ է նոր վիժում, և նորից կապույտ թռչունը բանտարկվեց իր վանդակում, և նորից սեղմված բռունցքները ինչ որ բան են պահանջում... խելացնոր ազատությունը և կախված անկախությունը հեղափոխության գորշ երախում»:
Սակայն Մեսչյանը տեսագրությանը կից երգի մեկ այլ հատված է մեջբերել․
«...ո՞վ է խենթ այս բեմադրիչը, մի՞թե մեկն է մեղավոր
չեն զնգում կախված դույլերը, ի՞նչ ժամկո՞չն է մեղավոր:
չես ցանում գարնան սերմերը, ի՞նչ պիտի քաղես աշնանն,
երբ չկա վարող գութանը, մի պատճառ հանի եզանը-
նրան էլ մորթի – հանգստանաս...
Ինձ ասում են` խենթ ես,……Ո՛չ աշխարհն է ցնորվում…
Արթուր Մեսչյան»։
Թե ու՞մ կամ ինչի՞ն է ուղղված Արթուր Մեսչյանի այս գրառումը մնում է միայն ենթադրել, այդ ընթացքում եւս մեկ անգամ լսելով երգը։