408 դիտում, 2020.09.23 22:24

Նոր մանրամասներ՝ Վանաձորում տեղի ունեցած պայթյունից

Նոր մանրամասներ՝ Վանաձորում տեղի ունեցած պայթյունից

Սեպտեմբերի 23-ին՝  ժամը 17:40-ի սահմանում, ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակի թիվ 5 հասցեում գտնվող ձկան խանութում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են նաեւ փորձաքրեագատիական վարչության փորձաքրեագետները: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետեւանքով վնասվել է ձկան խանութի դիմային ապակին, ինչպես նաեւ խանութի ներսը՝ գույքի հետ միասին: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում: