400 դիտում, 2020.09.23 21:52

43 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր՝ «գոյություն չունեցող» ԱՁ-ի հետ

43 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր՝ «գոյություն չունեցող» ԱՁ-ի հետ

Անկախության օրվա առթիվ մշակութային միջոցառումների կազմակերպման նպատակով վարչապետի աշխատակազմը անհատ ձեռներեց Արթուր Մանուկյանի հետ կնքել է պայմանագիր, որի արժեքն ավելի քան 43 միլիոն 422 հազար դրամ է: Սակայն ո՛չ Պետական ռեգիստրի պաշտոնական էջում, ո՛չ էլ պետական գնումների մասին տեղեկություններ պարունակող կայքում Արթուր Մանուկյանի մասին տեղեկություններ չեն գտնվել: Անհատ ձեռներեցի տվյալները ստուգվել են նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմանդրամի պաշտոնական 1000plus.am կայքում, որտեղ եւս Արթուր Մանուկյան ԱՁ-ի վերաբերյալ տեղեկություններ չեն եղել, ինչը նշանակում է, որ ընկերությունը չունի աշխատակիցներ: