27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործության հերթական դեպքը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք, ինչպես և տարածքային ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող սոցիալական աջակցության տարածքային բաժինների որոշ պետեր, համագործակցելով բարեգործական հասարակական կազմակերպություններից մեկի տնօրինության հետ, ելնելով խմբային շահերից և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` խախտել են կառավարության որոշմամբ սահմանված պահանջները, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
2015-2018 թվականներին «Մարզերում միայնակ տարեցներին, հաշմանդամներին տնային պայմաններում և ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալական սպասարկում» ծրագրի շրջանակներում մոտ չորս հազար անձի ծառայություններ մատուցելու նպատակով պետբյուջեով հատկացվել է տարեկան 200 միլիոն դրամ: Որպեսզի ծրագրի ծավալները չկրճատվեն` յուրաքանչյուր տարի ծրագրում ներգրավվել է 900-1100 անձ, որոնց տվյալները չեն համապատասխանել սահմանված չափորոշիչներին: Այսպիսով, երեք տարում, ընդհանուր երեք հազար շահառուի հաշվարկով, հանցավոր արարքների հետևանքով, պետական բյուջեից հավելյալ հատկացվել է 180 միլիոն դրամ:
Փաստերի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե` նախաքննության: