214 դիտում, 2020.09.23 21:35

Հայ դաշնակահարուհին՝ լեհական Տկաչեվսկու անվան մրցույթի դափնեկիր

Հայ դաշնակահարուհին՝ լեհական Տկաչեվսկու անվան մրցույթի դափնեկիր

Հայ երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Լեհաստանում անցկացվող Քրիստիան Տկաչեվսկու անվան 5-րդ դաշնակահարների միջազգային մրցույթում ճանաչվել է վեց հորիզոնականներում ընդգրկված լավագույն դաշնակահարներից մեկը՝ զբաղեցնելով 4-րդ մրցանակը։ Մրցույթը անցել է առցանց ձևաչափով՝ տարիքային հինգ տարբեր կատեգորիաներում։ 

«Երիտասարդ վիրտուզներ» կատեգորիայիում մեր 17-ամյա հայրենակցուհին, ով Հայաստանի միակ ներկայացուցիչն է եղել, մրցել է Ճապոնիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Մալթայի, Գերմանիայի և մի շարք այլ երկների մոտ 60 մասնակիցների հետ՝ ծրագրում ներկայացնելով Բեթհովենի, Շոպենի, Ռավելի և Բաբաջանյանի ստեղծագործությունները։

Լաուրա Գալստյանը ՀՀ Վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի սանն է,  բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, այդ թվում՝ ավստրիական “Feurich” (2-րդ մրցանակ) և “Vienna International Art Festival” (1-ին մրցանակ), ամերիկյան “Future Stars” (3-րդ մրցանակ), “Melos” (1-ին մրցանակ) և այլն։ Մասնագիտացել է այնպիսի ճանաչված դաշնակահարների և պրոֆեսորների մոտ, ինչպիսիք են Լիզլի Հովարդը (Մեծ Բրիտանիա), Ջերոմ Լովենտալը (ԱՄՆ), Սերխիո Տիեմպոն (Արգենտինա) և այլոք։

Երիտասարդ դաշնակահարուհու առաջին առցանց մենահամերգը նախատեսված է նոյեմբերին՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտի դահլիճում։