1210 դիտում, 2020.09.23 19:29

Պայթյուն Վանաձորի խանութներից մեկում

Պայթյուն Վանաձորի խանութներից մեկում

ArmLur.am-ի տեղեկություններով քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Պայթյունը գրանցվել է քաղաքի ձկան խանութներից մեկում, սակայն վնասների մասին տեղեկություններ դեռ առկա չեն:

ArmLur.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել Վանաձորում: Սակայն վերջինս ևս տեղեկություններ չուներ եւ միայն լսել էր պայթյունի մասին ու փորձում էր հավելյալ տեղեկություններ ճշտել: