24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Խորհրդարանի աշխատակազմում պարգեւավճարներ են տրվել:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ սեպտեմբերի 18-ին ստորագրած եւ սեպտեմբերի 23-ին ուժի մեջ մտած կարգադրությամբ, Ազգային ժողովի պատգամավորները, աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատակազմի աշխատողները կխրախուսվեն ամսական պաշտոնային դրույքի 75%-ի չափով:
Մինչ այդ՝ սեպտեմբերի 3-ի մեկ այլ կարգադրությամբ՝ աշխատակազմի պետական ծառայողներն ու մի շարք աշխատողներ խրախուսվել են ամսական աշխատավարձի 30 տոկոսի չափով, իսկ ավելի վաղ՝ օգոստոսի 6-ի այլ կարգադրութամբ, որը հրապարակվել եւ ուժի մեջ էր մտել սեպտեմբերի 9-ին ԱԺ-ի պատգամավորներին, աշխատակազմի պետական ծառայողներին ու այլ աշխատակիցներին պարգեւավճար էր տրվել: Մինչ այդ էլ Միրզոյանի հուլիսի 3-ի կարգադրությամբ՝ աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ ու որոշ այլ աշխատակիցներ պարգեւավճար են ստացել ամսական աշխատավարձի 125 տոկոսի չափով, որը կազմել է 148 միլիոն 210 հազար դրամ: