01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
ՍԴ-ն նոր նախագահ չի ընտրել: Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստն ընդմիջվեց պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով: Այս մասին լրագրողներին հայտնեց ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը, մանրամասնելով, որ այսօր քննարկվել է լրատվամիջոցների կողմից այն լուսաբանելու հարցը։
Շաթիրյանը հրաժարվեց ներկայացնել, թե ովքեր են իրենց թեկնածությունն առաջադրել ՍԴ նախագահի պաշտոնում, միայն փաստեց, որ նիստն ընդմիջվել է եւ կշարունակվի վաղը՝ ժամը 11։00-ին։
«Ըստ էության, Սահմանադրական դատարանը անցում չի կատարել օրակարգի հարցերին՝ նախագահի և փոխնախագահի ընտրությանը։ Քննակման առարկա են դարձել կազմակերպական հարցեր, հիմնականում ԶԼՄ-ների դիմումները՝ նիստը լուսաբանելու հարցով»,- ասաց նա։
Շաթիրյանը նշեց՝ որոշվել է նիստը դռնփակ անցկացնել, բայց այն կտեսաձայնագրվի։
Իր հերթին՝ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանն էլ հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել, նշելով․ «Ոչինչ չունեմ ասելու»,-ապա կատակեց,- «Հռոմի պապի ընտրությունների պես է լինելու»: