կարևոր
1583 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-23 16:20

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Երևանում է

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Երևանում է

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Երևան: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:

Այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: