168 դիտում, 2020.09.23 23:06

Ստեփան Ղազարյանը համալրեց «Ուրարտու» ակադեմիայի մարզչական շտաբը

Ստեփան Ղազարյանը համալրեց «Ուրարտու» ակադեմիայի մարզչական շտաբը

«Ուրարտուի» երկարամյա դարպասապահ Ստեփան Ղազարյանը շարունակելու է իր աշխատանքը ֆուտբոլային ակումբում։

Ղազարյանը համալրել է ակադեմիայի մարզչական շտաբը և մարզչական գործունեություն է ծավալելու պատանի դարպասապահների հետ։

Ստեփան Ղազարյանը երկար տարիներ շարունակ հանդես է եկել «Ուրարտուում» և միակ ֆուտբոլիստն է, որն ակումբի կազմում երկու անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր։