282 դիտում, 2020.09.23 22:57

Շվեյցարիայում 14 դեռահաս է տուժել ֆուտբոլի դաշտում կայծակի հարվածի պատճառով

Շվեյցարիայում 14 դեռահաս է տուժել ֆուտբոլի դաշտում կայծակի հարվածի պատճառով

Շվեյցարիայում տասնչորս դեռահասների հիվանդանոց են տեղափոխել, որոնք տուժել են կայծակի հարվածից, որը տեղի է ունեցել ֆուտբոլի դաշտում խաղի ժամանակ: Այս մասին հայտնել է Սանկտ-Գալլենի կանտոնի ոստիկանությունը:

«Կայծակը հարվածել է լապտերասյանը: Լիցքն անցել է հողին եւ տարածվել դաշտում»,-հաղորդել է ոստիկանությունը:

Միջադեպի արդյունքում հիվանդանոց են տեղափոխել երկու թիմերից 14 դեռահասների, որոնք 15-ից 16 տարեկան են:

Նրանցից մեկին հիվանդանոց են տարել ուղղաթիռով: Դատախազությունը եւ ոստիկանությունը սկսել է պարզել միջադեպի հանգամանքները: