08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
«Երկիր Մեդիան» այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առաջարկում է դիտել «Ապոլոն 13» (Аполлон 13) ֆիլմը։
Այն նկարահանվել է 1995 թվականին, ռեժիսորն է Ռոն Հովարդը:
Սցենարի հիմքում Ջեյմս Լովելի և Ջեֆրի Կլուգերի «Կորած լուսին» գիրքն է:
Ֆիլմը պատմում է տիեզերքի ուսումնասիրման ամենատպավորիչ պահերից մեկի՝ «Ապոլլոն-13» տիեզերանավի լուսնային անհաջող առաքելության մասին:
«Ապոլլոն-13-ը» պետք է դառնա տիեզերագնացներին Լուսին հասցրած երրորդ տիեզերանավը: Սակայն թռիչքից երկու օր անց տիեզերանավի վրա վթար է տեղի ունենում, որից հետո տիեզերանավը ոչ միայն չէր կարող վայրէջք կատարել լուսնի վրա, այլ նույնիսկ Երկիր վերադառնալ չէր կարող:
Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր Մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։