կարևոր
448 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-23 14:55

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. կաթողիկոսն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության որբերի՝ «Արամ Պէզիքեան» թանգարան

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. կաթողիկոսն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության որբերի՝ «Արամ Պէզիքեան» թանգարան

 Սեպտեմբերի 23-ի առավոտյան Վեհափառ Հայրապետը , սովորույթի համաձայն, շրջայց է կատարել թանգարանի տարածքում եւ տեղեկացել, որ հակառակ համաճարակի ստեղծած դժվար պայմանների, կառույցը գործել է ինչպես հայ, այնպես էլ օտար այցելուների համար։ 

Նորին Սրբությունն իր խոսքում շեշտել է խնամակալության գործունեության վերաշխուժացման հրամայականը։ Այս առիթով, Հայրապետը թանգարանի հուշամատյանի մեջ արձանագրել է.

«Այն հայը, որ կ՚այցելէ այս թանգարանը արցունքոտ աչքերով՝ սակայն իր պահանջատիրական կամքը վերանորոգած դուրս կու գայ։ Իսկ օտարը, որ կ՚այցելէ՝ իր զօրակցութիւնը կը յայտնէ հայ ժողովուրդի արդար դատին»։