1358 դիտում, 2020.09.23 14:45

Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին

Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին։ Այս մասին News.am-ը տեղեկացել է Դատական-տեղեկատվական համակարգից։

Ալեքսանյանը պահանջում է անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կայացրած թիվ 2898-Ա որոշումը։

Հայցը մակագրվել Սամվել Ալեքսանյանը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանինէ Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։

Ըստ կայացված որոշման՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով, Երեւանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կողմից իրականացվել են ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ:

Սամվել Ալեքսանյանը հրավիրվել է լսումների Երեւանի քաղաքապետարան հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու համար։ Նրա լիազորված անձ Հրանտ Մարգարյանը հայտնել է, որ խնդրո առարկա շենք-շինությունները կառուցվել են դեռեւս 2005 թվականին եւ իրենք դիմելու են Երեւանի քաղաքապետարանին դրանք օրինականացնելու խնդրանքով: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության 19.08.2020 թվականի հ.18-06/1007 գրության համաձայն, Ալեքսանյանի կողմից Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ Երեւան քաղաքի Շրջանային փողոցի հ․102/4 հասցեի հետնամասում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար որեւէ դիմում չի ներկայացվել եւ չի քննարկվել։

Որոշվել է Ալեքսանյանին գրավոր առաջարկել՝ սեփական նախաձեռնությամբ, ձեռնարկել քայլեր ինքնակամ շենք-շինությունները քանդելու եւ դրանցով ծանրաբեռնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու համար, սակայն Ալեքսանյանի կողմից ինքնակամ շինությունները քանդելու ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել:

Արդյունքում քաղաքապետը որոշել է.

Չօրինականացնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, ինքնակամ կառուցված շենք-շինությունները։

2.Հանձնարարել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հարեւանությամբ կառուցված ինքնակամ շենք-շինություններն ու ապօրինի տիրապետումից ազատել պետական սեփականություն հանդիսացող հողամասը: