կարևոր
1525 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-23 14:34

ՃՏՊ՝ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին. կա 3 տուժած

ՃՏՊ՝ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին. կա 3 տուժած

Սեպտեմբերի 23-ին` ժամը 11։33-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ Սիրանուշ Ս․, ծնված 1992 թ.) և «ՎԱԶ-2101» (վարորդ Արտավազդ Մ․, ծնված 1960 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ալբերտ Մ․-ն (ծնված 1952 թ.) հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ։

Փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և պատգարակով շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևոր Հռիփսիմե Պ․-ին (ծնված 1956 թ.), ով հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: