կարևոր
1580 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-23 13:38

Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը

Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը

Ալեքսանդր Լուկաշենկոն 6-րդ անգամ անընդմեջ ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Անկախության պալատում կայացել է Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը:

Նախագահը նշել է, որ այս տարին կմտնի Բելառուսի պատմության մեջ որպես չափազանց էմցիոնալ շրջան, քանի որ իրենք առերեսվել էին անկախ պետությունների ոչնչացման մարտահրավերին: «Բայց մենք այն ամենաքիչ, գուցե եւ միակ երկիրն ենք, որտեղ գունավոր հեղափոխություն տեղի չունեցավ: Եւ սա բելառուսների ընտրությունն է, որոնք ոչ մի պարագայում չեն ցանկանում կորցնել երկիրը»,-հայտարարել է Լուկաշենկոն:

Նշեմ, որ օգոստոսի 9-ի ընտրություններից հետո Բելառուսում բողոքի մեծ ալիք է բարձրացել, ցուցարարներն ընտրությունների արդյունքները կեղծված են համարում: Լուկաշենկոն վստահ է, որ երկրում չդադարող բողոքի ակցիաները ղեկավարվում են Արեւմուտքից: