152 դիտում, 2020.09.23 13:30

Թբիլիսիի բնակիչների համար կորոնավիրուսի թեստը մեկ օր անվճար կլինի

Թբիլիսիի բնակիչների համար կորոնավիրուսի թեստը մեկ օր անվճար կլինի

Թբիլիսիում Արդարադատության տան մոտ ստեղծվել է հատուկ տարածություն, որտեղ սեպտեմբերի 23-ին բոլոր ցանկացողները կկարողանան կորոնավիրուսի թեստ անցնել, հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, տեղեկացնում է Sputnik-ը:

Այդ թեստավորման նպատակն է փոխել Թբիլիսիում վարակի տարածման ինտենսիվությունը: «Ես ձեզ կոչ եմ անում, Արդարադատության տան հետնաբակում ստեղծված է համապատասխան տարածք, այսօր եւ վաղը կվերցնեն նմուշներ: Ով ցանկանում է, կարող է տալ նմուշներ, պատասխանը կլինի երկրորդ օրը»,- լրագրողներին ասել է Գամկրելիձեն:

Նրա խոսքով՝ լիարժեք հետազոտության համար հարկավոր են շուրջ հազար մարդու թեստեր, Թբիլիսիում վիրուսի հետ կապված իրավիճակը հասկանալու համար: Անցած օրը Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 218 նոր դեպք, դրանցից 47 ախտահարվածներ Թբիլիսիից: Վերջին մի քանի օրը Թբիլիսիում ախտահարվածների թիվը 150 դեպքից ցած չի իջել։