174 դիտում, 2020.09.23 12:54

ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը

ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 16-ից 20-ը ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը։ Այս մասին հայտում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորավարժության նախապատրաստման շրջանակում զորահավաքային ռեսուրսների ուսումնասիրման և նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետների կրճատման նպատակով իրականացվելու են պլանային միջոցառումներ, այդ թվում՝ զինված ուժերի կարիքների համար հաշվառված տրանսպորտային միջոցների և անձնակազմի ուսումնասիրություն։