կարևոր
13644 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-23 12:28

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին և Արմեն Սարգսյանին

«Նորք_ ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները բաց նամակով դիմել են հանրապետության նախագահին ու վարչապետին՝ իրենց զարմանքն ու դժգոհությունը հայտնել Հայաստանի Անկախության 29-ամյակի առիթով բուժաշխատողներին պարգեւատրվածների շարքում իրենց աշխատակազմից որեւէ մեկին չընդգրկելու առիթով։

Սեպտեմբերի 19-ին նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման, վերահսկման եւ բուժման գործում ներդրած ավանդի համար առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցների պարգեւատրել է «Մխիթար Հերացի» մեդալով:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ պարգեւատրվողների մեջ չկա առաջին իսկ օրից կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական բեռը կրող «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնից որեւէ մեկը:

Ենթադրվում է, որ նման բացթողման պատճառը հիվանդանոցի նկատմամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կանխակալ վերաբերմունքն է, ինչի մասին եղել են բազում հրապարկումներ։ Իսկ հիվանդանոցի գլխավոր տնօրեն՝՝ Մհեր Դավիդյանցը մի քանի ամիս համակարգելով համավարակի դեմ պայքարի կարեւոր ուղղություններից մեկը հրաժարական էր տվել եւ կենտրոնն արդեն նոր տնօերն ունի