266 դիտում, 2020.09.23 12:49

Նավալնիին դուրս են գրել Բեռլինի «Շարիտե» կլինիկայից

Նավալնիին դուրս են գրել Բեռլինի «Շարիտե» կլինիկայից

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել գերմանական «Շարիտե» հիվանդանոցից:

Նրան բուժող բժիշկները չեն բացառել, որ Նավալնին լիովին առողջ է, սակայն, դեռ չեն կարող գնահատել ծանր թունավորման երկարաժամկետ հետեւանքները նրա օրգանիզմի վրա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել էր ինքնաթիռում եւ նրան տեղափոխել էին Օմսկի հիվանդանոց՝ անգիտակից վիճակում: Ռուս բժիշկների պնդմամբ՝ ընդդիմադիր գործչի մոտ նյութափոխանակության խանգարում էր եղել: Հետո նրան տեղափոխել էին Գերմանիա, որտեղ բժիշկները պնդել էին, որ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» նյութով: Պաշտոնական Մոսկվան ապացույցներ է պահանջում: