332 դիտում, 2020.09.23 12:05

Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը հետաձգվեց

Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը հետաձգվեց

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է։

Ըստ մեր տեղեկությունների՝ դատական նիստին Ծառուկյանի պաշտպանները չեն ներկայացել՝ հիմավորելով, որ իրենք դատական նիստի մասին պատշաճ չեն ծանուցվել։ 

Նիստը հետաձգվել է, դեռևս  հայտնի չէ, թե երբ է այն կայանալու։

Հիշեցնենք, հունիսի 15-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում միջնորդություն ներկայացրեց՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ կալանավորումը թույլատրելու համար: Նա մեղադրվում է «ընտրակաշառքի գործով»: Հունիսի 14-ին՝ վաղ առավոտից, ԱԱԾ-ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն էր իրականացնում, որն առնչվում էր 2017 թ.-ին մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի հետ կապված քրեական գործին: Այնուհետ, Գագիկ Ծառուկյանը ժամեր շարունակ հարցաքննվում էր ԱԱԾ-ում, իսկ նրա համակիրները եւ ԲՀԿ-ական պատգամավորներն ու Երեւանի ավագանու անդամները ցույց էին անում: