138 դիտում, 2020.09.23 10:32

Գնել Սանոսյանն այցելել է Լիճք համայնք, դիտարկել կատարված ասֆալտապատման աշխատանքները

Գնել Սանոսյանն այցելել է Լիճք համայնք, դիտարկել կատարված ասֆալտապատման աշխատանքները

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ համայնքներ կատարած աշխատանքային այցի երկրորդ կանգառը Լիճք համայնքում էր։

Լիճքում դիտարկեցի այս տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկած և արդեն սեպտեմբերի սկզբներին ավարտին հասցված Ա 6 թաղամասի թիվ 1 , Ա 2 թաղամասի թիվ 1 և 9-րդ փողոցներում կատարված ասֆալտապատման աշխատանքները:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 82 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը։

Ասֆալտապատվել է 1420 մետր ընդհանուր երկարության ճանապարհ։ Ասֆալտապատ փողոցների ընդհանուր մակերեսը կազմել է 7633 քառակուսի մետր»: