268 դիտում, 2020.09.23 10:15

Սահմանադրական դատարանում այսօր նախագահ են ընտրելու

Սահմանադրական դատարանում այսօր նախագահ են ընտրելու

Այսօր բարձր դատարանում տեղի է ունենալու աշխատանքային նիստ, որի ընթացքում էլ ընտրվելու են Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահը։

Նշենք, որ սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովն ընտրեց ՍԴ երեք թեկնածուներին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին եւ Արթուր Վաղարշյանին:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 19-րդ հոդվածն ասում է, որ ՍԴ կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Թեկնածությունների շուրջ առայժմ որեւէ հստակ կամ պաշտոնական տեղեկություն չկա: