292 դիտում, 2020.09.22 23:13

Արցախի Պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով

Արցախի Պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով

Արցախի Պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Այսօր ես հանձնել եմ COVID-19-ի թեստ, որի պատասխանը դրական է։ Այժմ մեկուսացած եմ և կաշխատեմ օնլայն ռեժիմով։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կապի մեջ կլինեմ սովորականի պես։

Շփման շրջանակս մեծ է։ Բոլոր նրանց, ովքեր շփվել են ինձ հետ վերջին երկու-երեք օրերի ընթացքում, խնդրում եմ թեստ հանձնել։

Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն»,- գրել է նա։