176 դիտում, 2020.09.22 22:59

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հնդկաստանի նախագահը

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Հնդկաստանի նախագահը

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հնդկաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իր անունից նախագահ Ռամ Նաթ Քովինդը ջերմ ողջույններ և շնորհավորանքներ է հղել նախագահ Սարգսյանին և հայ ժողովրդին:

«Հնդկաստանին և Հայաստանին միավորում են ջերմ և բարեկամական կապերը: Մեր երկկողմ և բազմակողմ համագործակցությունը և մարդկային շփումները տարիների ընթացքում ընդլայնվել են սոցիալական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում: Հուսով եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կամրապնդեն Հնդկաստանի և Հայաստանի բազմաբնույթ համագործակցությունը»,-մասնավորապես ասվում է Հնդկաստանի նախագահի ուղերձում: