302 դիտում, 2020.09.22 23:55

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում սեպտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +17, ցերեկը՝ +29, երեկոյան՝ +24 աստիճան տաքություն։