164 դիտում, 2020.09.22 22:16

Եկել է իմ կարիերայում նոր էջ բացելու ժամանակը. Հարոյան

Եկել է իմ կարիերայում նոր էջ բացելու ժամանակը. Հարոյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հրաժեշտի խոսքում շնորհակալություն է հայտնել «Ուրալ»-ի երկրպագուներին:

«Եկել է իմ կարիերայում նոր էջ բացելու ժամանակը: Բայց ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ակումբի ղեկավարությանը և հատկապես երկրպագուներին` որոնք մեծ ջերմությամբ են երկրպագում իրենց ակումբին»,- Հարոյանի խոսքերը փոխանցում է Sport24-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ` Վարազդատ Հարոյանը ու Եկատերինբուրգի «Ուրալը» երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են ռուսական և լեհական մի քանի ակումբներ: Հարոյանը Եկատերինբուրգի «Ուրալ» տեղափոխվեց 2017 թվականին: