490 դիտում, 2020.09.22 21:57

Կոտայքի մարզում խաչքարն ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա, որի հետևանքով նա մահացել է

Կոտայքի մարզում խաչքարն ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա, որի հետևանքով նա մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 52-ամյա Ա. Կ.-ի դին:

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս մահացել է, երբ նշված վայրում գտնվող խաչքարը տրակտորիստի հետ փորձել են ուղղել և տրակտորիստի՝ կոշով այն բարձրացնելուց հետո խաչքարն ընկել է Ա. Կ.-ի վրա, ինչից հետո էլ վերջինս տեղում մահացել է:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: