կարևոր
1490 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-22 21:46

Հրշեջ-փրկարարները մարել են Ելփին գյուղում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Ելփին գյուղում բռնկված հրդեհը

Վայոց Ձորի Ելփին գյուղի հարակից սարում բռնկված հրդեհը հրշեջ-փրկրարներին հաջողվել է մարել:

Այս մասին տեղեկացնում են Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հրդեհը բռնվկվել էր սեպտեմեբերի 22-ին ժամը 15:50-ի սահմաններում: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ․ մարզային փրկարարական վարչությունում հայտարարվել էր հավաք»,- հայտնում են ԱԻ նախարարությունից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին, մարվել՝ 19։45-ին։ Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ։