332 դիտում, 2020.09.22 21:09

Արսեն Թորոսյանը ՉԺՀ դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութերի կիրառման հարցը

Արսեն Թորոսյանը ՉԺՀ դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութերի կիրառման հարցը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, բարձր գնահատելով Չինաստանի ժողովրդի, կառավարության և դեսպանության օժանդակությունը Հայաստանի առողջապահության բնագավառի զարգացման գործին` նախարարը երախտագիտություն է հայտնել դեսպանին, շեշտելով նրա անձնական ջանքերը` աջակցության ու փոխգործակցության ծրագրերի իրագործման ուղղությամբ: Արսեն Թորոսյանը հատկապես ընդգծել է Չինաստանի կողմից տրամադրված նյութատեխնիկական, մասնագիտական-խորհրդատվական օգնության կարևորությունը COVID-19 դեմ դժվարին պայքարի ընթացքում:

Կողմերը քննարկել են նաև կորոնավիրուսի դեմ մշակվող չինական պատվաստանյութերի կիրառման և Չինաստանի աջակցությամբ Հայաստանի առողջապահական համակարգը նոր սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ հետագա համագործակցության հնարավորությունը:

Հաջողություն մաղթելով դեսպանի հետագա գործունեությանը` նախարարը վստահություն է հայտնել, որ ՉԺՀ նոր դեսպանի հետ արդյունավետորեն կշարունակվեն համագործակցության երկկողմ ծրագրերը: