276 դիտում, 2020.09.22 19:50

Վրաստանում նոր վարակվածների աշխարհագրությունը. Աջարաիան մնում COVID-19-ի «կարմիր գոտի»

Վրաստանում նոր վարակվածների աշխարհագրությունը. Աջարաիան մնում COVID-19-ի «կարմիր գոտի»

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարման 218 նոր դեպքերից 137-ն արձանագրվել է Աջարիայում, այդ մասին լրագրողներին պատմել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բոքսի բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն, տեղեկացնում է Sputnik-ը:

Բժշկի խոսքով՝ երկրում վարակման աշխարհագրությունն ունի հետեւյալ տեսքը. Աջարիա - 137, Թբիլիսի -47, Սմեգրելո Զեմո Սվանեթ -6, Իմերեթ -26, Գուրինա -2:

Առողջացել է 40 հիվանդ: Առողջացածների թիվը 1 574 է: Դա փոքր-ինչ քիչ է 50 տոկոսից, քանի որ մենք շատ նոր դեպքեր ունենք: Մեկ օրում մահացել է երկու հիվանդ»,- նշել է Էնդելաձեն:

Նրա խոսքով՝ 16 հիվանդի վիճակը մնում է օրհասական: Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հվանդանոցին, ապա կլինիկայում բուժում է անցնում կորոնավիրուսով ախտահարված 33 հիվանդ: Մեկի վիճակը մնում Է օրհասական, իսկ երկու հիվանդ գտնվում են ծանր վիճակում:

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 913 դեպք: Մահացել է 22 մարդ։