160 դիտում, 2020.09.22 23:35

Դանակահարություն՝ Աբովյան փողոցի ակումբներից մեկում

Դանակահարություն՝ Աբովյան փողոցի ակումբներից մեկում

Սեպտեմբերի 20-ին, ժամը 04.23-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 41-ամյա տղամարդ: Պարզվել է, որ Աբովյան փողոցի ակումբներից մեկում նրան դանակահարել են:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել Էջմիածին քաղաքի 22-ամյա մի բնակիչ և տվել խոստովանական բացատրություն:

Դանակն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր: