198 դիտում, 2020.09.22 19:26

Հայտնաբերվել է չպայթած ական

Հայտնաբերվել է չպայթած ական

Սեպտեմբերի 22-ին, ժամը 11։16-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի «Վարդի թաղ» կոչվող թաղամասում հայտնաբերվել է չպայթած ական:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետի օպերատիվ խումբը։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն՝ մինչ սակրավորական խմբի ժամանումը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը ուսումնական հակատանկային ական է։

N զորամասի սակրավորական խումբն ականը տեղափոխել է անվտանգ տարածք։