154 դիտում, 2020.09.22 23:46

Իրանում մեկ օրում ռեկորդային թվով կորոնավիրուսով ախտահարվածներ են հայտնաբերել

Իրանում մեկ օրում ռեկորդային թվով կորոնավիրուսով ախտահարվածներ են հայտնաբերել

Իրանում մեկ օրում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի թիվն աճել է ավելի քան 3,7 հազարով, ինչն առավելագույն ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր:

Սեպտեմբերի 22-ին այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին: «Երկրում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի թիվը կազմել է 3 712, վարակվածների ընդհանուր քանակը հասել է 429 193-ի»,- մեջբերում է անում նրա խոսքից Իրանի ISNA գործակալությունը:

Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ «անցած 24 ժամում Իրանում մահացել է 178 հիվանդ, իսկ մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել է 24 656-ի»: