260 դիտում, 2020.09.22 18:06

Ստամբուլում գտել են ռուսական ծագմամբ ամերիկացի լրագրողի մարմինը

Ստամբուլում գտել են ռուսական ծագմամբ ամերիկացի լրագրողի մարմինը

Ռուսական ծագմամբ ամերիկացի լրագրող Անդրե Վլչեկին սեպտեմբերի 22-ին Ստամբուլում մեռած են գտել իր ավտոմեքենայի մեջ: Ոստիկանությունը նրա մահվան հանգամանքները դիտարկում է որպես կասկածելի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», հաղորդել է NTV հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ 57-ամյա լրագրողը կնոջ ու երկու վարորդների հետ Ստամբուլ էր ժամանել Թուրքիայի Սամսունի հյուսիսային նահանգից: Ստամբուլի Քարաքեյի շրջանում գտնվող հյուրանոց հասնելուց հետո, որտեղ նրանք պլանավորել էին իջեւանել, կինը փորձել է արթնացնել քնած Վլչեկին, բայց նա կենդանության նշաններ չի ցուցաբերել:

Լրագրողի մահվան փաստով հետաքննություն է սկսվել: Վլչեկը, որը ծնվել է Լենինգրադում, ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալուց հետո երկար ժամանակ որպես զինվորական թղթակից աշխատել է բազմաթիվ երկրների հակամարտությունների գոտիներում՝ Բոսնիայում, Արեւելյան Թիմորում, Շրի-Լանկայում, Կոնգոյում եւ այլ երկրներում: Նա հայտնի է որպես լրագրողական հետաքննությունների հեղինակ, ռեժիսոր, լուսանկարիչ, դրամատուրգ, ինչպես նաեւ ամերիկացի լեզվաբան եւ փիլիսոփա Նաոմի Հոմսկու գրած «Արեւմտյան ահաբեկչության մասին» գրքի համահեղինակն է։