15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2021թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ:
Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է 2021թ. բյուջետային գործընթացին, ներկայացրել մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը: Նա նշել է, որ բյուջեի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով Հայաստանի և աշխարհի տնտեսական զարգացումներն ու կանխատեսումները:
Քննարկումը ծավալվել է կանխատեսվող մակրոտնտեսական ցուցանիշների, հարկաբյուջետային քաղաքականության ուղղությունների, կապիտալ ծախսային ծրագրերի, կառավարության առաջնահերթությունների, նպատակադրումների և հակաճգնաժամային միջոցառումների շուրջ: Ներկայացվել են մի շարք առաջարկներ:
Վարչապետը կարևորել է ծրագրային բյուջետավորման տրամաբանությամբ ոլորտային ուղենիշների նպատակադրումը և այդ բաղադրիչի ակտիվ կիրառումը բյուջեի նախագծի մշակման գործընթացում: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումները և ապահովել պետբյուջեի նախագծի փոխգործելիությունը ռազմավարական մյուս փաստաթղթերի հետ: