156 դիտում, 2020.09.22 17:42

Անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահին շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդը

Անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահին շնորհավորական ուղերձ է հղել թագուհի Եղիսաբեթ Երկրորդը

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Շատ ուրախ եմ ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները՝ երջանկություն և բարեկեցություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում»: