1776 դիտում, 2020.09.22 17:26

Լիբանանի հարավում հզոր պայթյուն է որոտացել. կան վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Լիբանանի հարավում հզոր պայթյուն է որոտացել. կան վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սեպտեմբերի 22-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից 50 կմ հարավ՝ Էյն Քանա գյուղում, որտեղ գտնվում է շիաների «Հըզբոլլահ» խմբավորման կենտրոնակայանը։

Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ, բայց հաղորդվում է բազմաթիվ տուժաների մասին։

Տեղեկություններ են շրջանառվում, որ պայթյունը գրանցվել է պատերազմի ժամանակ չպայթած հրթիռների պահեստում: Բայց չի բացառվում նաեւ ահաբեկչության վարկածը: Դեպքի վայրում ուժեղացված հսկողություն է սահմանվել: