298 դիտում, 2020.09.22 16:52

Ռուսաստանում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել

Ռուսաստանում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել

ՌԴ Տվերի մարզում ՍՈՒ-30 ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է ՌԴ Արևմտյան ռազմական շրջանի մամուլի ծառայությանը․ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է անվնաս դուրս նետվել ինքնաթիռից, նրանք տեղափոխվել են օդանավակայանի բազա:

«Ինքնաթիռն ընկել է անտառապատ տարածքում: Հողի վրա ոչ մի ավերածություն չկա: Վթարի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար հանձնաժողով է ուղարկվել վթարի վայր»,-ասված է հաղորդագրությունում:

Վթարված ինքնաթիռը ծրագրային ուսումնական թռիչք էր իրականացնում: