228 դիտում, 2020.09.22 17:10

«Պլանկետն ու Մաքլեյնը». ֆիլմը դիտե՛ք այսօր՝ «Երկիր Մեդիայի» երեկոյան եթերում

«Երկիր Մեդիան» այսօր՝ սեպտեմբերի 22-ին, առաջարկում է դիտել «Պլանկետն ու Մաքլեյնը» (Планкетт и Маклейн) ֆիլմը։

Այն նկարահանվել է 1992 թվականին, ռեժիսորն է  Ջեյք Սքոթ​​ը:

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 18-րդ դարի կեսերին Անգլիայում։ Ուիլ Պլանկետը հասարակ մարդ է, ով դեղագործի մասնագիտությունը փոխարինել է մեծ ճանապարհի ռոմանտիկայով, իսկ Ջեյմս Մաքլեյնը նախկին արիստոկրատ է, որը թաղված է պարտքերի մեջ եւ այդ պատճառով ստիպված է կտրուկ փոխել իր կյանքը:

Միասին Պլանկետն ու Մաքլեյնը իրականացնում են ամենաանհավանական արկածներն ու կողոպուտները:

Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր Մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։