16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
«Երկիր Մեդիան» այսօր՝ սեպտեմբերի 22-ին, առաջարկում է դիտել «Պլանկետն ու Մաքլեյնը» (Планкетт и Маклейн) ֆիլմը։
Այն նկարահանվել է 1992 թվականին, ռեժիսորն է Ջեյք Սքոթը:
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 18-րդ դարի կեսերին Անգլիայում։ Ուիլ Պլանկետը հասարակ մարդ է, ով դեղագործի մասնագիտությունը փոխարինել է մեծ ճանապարհի ռոմանտիկայով, իսկ Ջեյմս Մաքլեյնը նախկին արիստոկրատ է, որը թաղված է պարտքերի մեջ եւ այդ պատճառով ստիպված է կտրուկ փոխել իր կյանքը:
Միասին Պլանկետն ու Մաքլեյնը իրականացնում են ամենաանհավանական արկածներն ու կողոպուտները:
Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր Մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։