204 դիտում, 2020.09.22 15:21

Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել

Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների հետ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Նախարարն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի՝ մասնավորապես հրդեհների կանչերի արձագանքումներին: Նա գոհունակություն է հայտնել փրկարարական ջոկատների հատկապես շարքային անձնակազմին՝ պատասխանատու և արհեստավարժ մոտեցում ցուցաբերելու համար: Քննարկված աշխատանքային ընթացիկ խնդիրների և առաջիկա անելիքների վերաբերյալ, Ֆ. Ցոլակյանը տվել է մի շարք հանձնարարականներ: