218 դիտում, 2020.09.22 14:47

Երեւան-Սեւան ճանապարհի մի հատվածի ձախ կողմը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 5-ը փակ է լինելու երթևեկության համար

Երեւան-Սեւան ճանապարհի մի հատվածի ձախ կողմը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 5-ը փակ է լինելու երթևեկության համար

Մ-4‚ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ 27+000-կմ 35+500 (ձախ կողմ) հատվածում (Չարենցավանից մինչև Հրազդան) իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով ձախակողմյան ճանապարհահատվածը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 5-ը փակ է լինելու երթևեկության համար: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

Ճանապարհի երթևեկությունը կազմակերպվելու է աջակողմյան հատվածով:

Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում վարորդներին խստորեն հետևել ճանապարհային նշաններին։