244 դիտում, 2020.09.22 23:17

Առաջին անգամ կթողարկվի է «The Beatles»-ի մասին պատմող պաշտոնական գիրքը

Առաջին անգամ կթողարկվի է «The Beatles»-ի մասին պատմող պաշտոնական գիրքը

Վերջին 20 տարվա ընթացքում Բրիտանական «Beatles» խմբի առաջին պաշտոնական ինքնակենսագրական գիրքը վաճառքի կհանվի 2021 թվականի օգոստոսին: Այս մասին հաղորդում է Guardian թերթը:

«Բիթլս վերադարձիր» (The Beatles.Get Back) անվանումով գիրքը կպատմի «Let It Be» խմբի տասներկուերորդ և վերջին ստուդիայի ալբոմի ստեղծման պատմությունը։ Այն բաղկացած կլինի նվագախմբի անդամների ավելի քան 120 ժամ ձայնագրված խոսակցություններից:

Գրքի առաջաբանը կգրի բրիտանացի գրող Հանիֆ Քուրեյշին։ Գրքում կներառվեն նաեւ խմբի մասնակիցների նախկինում չհրապարակված հարյուրավոր լուսանկարներ, որոնք արել են Իթան Ռասելը։

Խմբի առաջին պաշտոնական ինքնակենսագրությունը լույս է տեսել 2000 թվականին՝ «The Beatles Anthology» անվամբ։ Գրքում ներկայացված են «Beatles»-ի մասնակիցների հիշողությունները այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել խմբում մինչև 1970 թվականը։