29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Վերջին 20 տարվա ընթացքում Բրիտանական «Beatles» խմբի առաջին պաշտոնական ինքնակենսագրական գիրքը վաճառքի կհանվի 2021 թվականի օգոստոսին: Այս մասին հաղորդում է Guardian թերթը:
«Բիթլս վերադարձիր» (The Beatles.Get Back) անվանումով գիրքը կպատմի «Let It Be» խմբի տասներկուերորդ և վերջին ստուդիայի ալբոմի ստեղծման պատմությունը։ Այն բաղկացած կլինի նվագախմբի անդամների ավելի քան 120 ժամ ձայնագրված խոսակցություններից:
Գրքի առաջաբանը կգրի բրիտանացի գրող Հանիֆ Քուրեյշին։ Գրքում կներառվեն նաեւ խմբի մասնակիցների նախկինում չհրապարակված հարյուրավոր լուսանկարներ, որոնք արել են Իթան Ռասելը։
Խմբի առաջին պաշտոնական ինքնակենսագրությունը լույս է տեսել 2000 թվականին՝ «The Beatles Anthology» անվամբ։ Գրքում ներկայացված են «Beatles»-ի մասնակիցների հիշողությունները այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել խմբում մինչև 1970 թվականը։