17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Բժիշկ-սննդագետ Իննա Կոնոնենկոն «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում նշել Է այն մթերքները, որոնց օգտագործումը նախաճաշին կարող Է վնասել առողջությանը եւ հանգեցնել ճարպակալման:
Առաջին հերթին մասնագետը հանձնարարել Է առավոտվա օրաբաժնից բացառել արագ եփվող շիլաները, քանի որ դրանք կտրուկ բարձրացնում են շաքարի մակարդակն արյան մեջ եւ առաջ բերում ինսուլինի արտանետում:
«Իսկ արդյունքում ստացվում Է, որ ո՛չ ստամոքսում կա այդ շիլան, ո՛չ արյան մեջ՝ գլյուկոզա, եւ մարդը կրկին ուտել Է ցանկանում»,-բացատրել Է նա:
«Վտանգավոր նախաճաշերի» ցուցակում նաեւ հայտնվել են մյուսլիները եւ փաթիլները՝ կաթի կամ հյութի մեջ լցրած, բուտերբրոդները եւ ջեմերով տոստերը: Բացի այդ, Կոնոնենկոն ցրել Է թարմ քամած հյութերի եւ սմուզիների օգտակարության մասին առասպելը: Դրա հետ մեկտեղ ֆրուկտոզայի քանակությունը կախված Է մրգի տեսակից: «Մի կողմից՝ գլյուկոզան Է, իսկ մյուս կողմից՝ ֆրուկտոզան:
Ամբողջ ֆրուկտոզան արագորեն հայտնվում Է լյարդի մեջ, որտեղ վերածվում Է լյարդի ճարպի: Այստեղից Էլ ստացվում Է, որ մենք քաշ ենք հավաքում»,-եզրափակել Է նա։