140 դիտում, 2020.09.22 13:51

Սոցծառայությունների մատուցման համակարգը դեռ պատրաստ չէ մեկ պատուհանի սկզբունքին. Նաիրա Զոհրաբյան

Սոցծառայությունների մատուցման համակարգը դեռ պատրաստ չէ մեկ պատուհանի սկզբունքին. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ համակարգը դեռևս պատրաստ չէ, որ սոցիալական ծառայությունները քաղաքացիներին մատուցվեն մեկ պատուհանի սկզբունքով: Պատգամավորը նման տեսակետ հայտնլ է ԱԺ-ում «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:

Զոհրաբյանը շեշտել գաղափարը միանշանակ ընդունելի է,  իրենք ևս բազմիցս խոսել են մեկ պատուհանի ինստիտուտի կարևորության մասին, որ քաղաքացին մեկ խնդիր լուծելու համար տասը պատուհան և տասը կառույց չդիմի: «Սակայն, թե սոցիալական ծառայություններից, թե քաղաքացիներից գալիս են բազմաթիվ հարցեր: Օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձինք դիմել են ինձ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի, ասում են՝ միասնական կաույցի ստեղծման պարագայում, օրինակ Ավանից ինչպե՞ս են գնալու քաղաքի մյուս ծայրը՝ մեկ պատուհանից օգտվելու համար»,- ասել է պատգամավորը:

Զոհրաբյանն ընդունել է, որ երկար տարիներ այս համակարգը եղել է ամենակոռումպացված համակարգերից մեկը, երբ մահացածները տարիներ շարունակ «ստանում էին» թոշակ, սակայն պատգամավորը նաև շեշտեց, որ ունքը շտկելու համար չպետք է աչքն էլ հանել: «Անգամ չունենք համակարգված միասնական տեղեկատվական բազա: Մենք ունենալու ենք սոցիալական աշխատողի խնդիր: Իմ կարծիքով՝ դա շատ լուրջ մասնագիտություն է: Չե՞ք կարծում, որ դեռևս համակարգն իսկապես պատրաստ չէ այս կարևոր՝ մեկ պատուհանի ինստիտուտի ներդրմանը: Մենք պետք է խոսենք այս խնդիրների մասին, որովհետև իմ կարծիքով՝ հունվարի 1-ից հետո ունենանալու ենք բազմաթիվ խնդիրներ՝ միասնական կառավարման հետ կապված»,-ասել է Զոհրաբյանը:

ՀՀ աշխաանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամկոչյանը արձագանքել է՝ տարիներ շարունակ պատրաստ չլինելու մտավախությունը կամ պատրվակը հիմք է հանդիսացել, որպեսզի բարեփոխումը չիրականացվի: «Մենք գնում ենք համարձակ, պատասխանատու բարեփոխման և կարծում ենք, որ դա բազմաբաղադրիչ է, մեկ փուլով չի ընթանալու, այլ քայլ առ քայլ»,- նշել է նա: