146 դիտում, 2020.09.22 14:13

Տոկիոյի ՕԽ ըմբշամարտի վարկանիշային մրցաշարերը հայտնի են

Տոկիոյի ՕԽ ըմբշամարտի վարկանիշային մրցաշարերը հայտնի են

Տեղի է ունեցել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի հեռավար նիստ։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Որոշվել է շարունակել Բելգրադում դեկտեմբերին նշանակված պատանիների և մեծահասակների աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները։

Ազգային ֆեդերացիաները պետք է կարծիք հայտնեն մրցումների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ։ Առաջիկա օրերին նրանց կուղարկվեն համապատասխան հարցաթերթիկներ, որոնք UWW-ին կօգնեն կողմնորոշվել, գնահատել իրավիճակը: 

Առցանց նիստում հաստատվել է Տոկիոյի Oլիմպիական խաղերի վարկանիշային հետագա մրցումների ցանկը։ Ուղեգրեր կշնորհվեն Լեհաստանում 2021 թ. հաջորդաբար անցկացվելիք միջազգային մրցումներում. Վոցլավ Ցիոլկովսկու (ազատ ոճ), Վլադիսլավ Պիտլյասինսկու հուշամրցաշարերում (հունահռոմեական),  Լեհաստանի բաց մրցաշարում (կանանց ըմբշամարտ) և Ասիայի ու Օկեանիայի առաջնություններում: 

Ֆեդերացիայի  գործկոմի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին: