216 դիտում, 2020.09.22 13:02

Մորատան կտեղափոխվի «Յուվենտուս»

Մորատան կտեղափոխվի «Յուվենտուս»

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարիերան կշարունակի Թուրինի «Յուվենտուսում»: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:

Մորատայի տեղափոխությունն արդեն իսկ կատարվել է, սակայն թուրինյան ակումբը դեռևս այդ մասին պաշտոնապես չի հայտարարել:

Մորատան Իտալիայում հանդես կգա վարձավճարով և տարեկան կստանա 9 միլիոն եվրո: Մեկ տարի անց «Յուվենտուսը» հարձակվողի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք կստանա:

Ավելի վաղ` 2014/16 թվականներին Մորատան հանդես եկել է «Յուվենտուսի» կազմում:

Իսկ «Ատլետիկոյի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: