29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբացության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզված է, որ Հայաստանում չկա, նաև չի եղել մի այնպիսի իշխանություն, որը պատրաստ է Արցախի հիմանխնդրի հարցում գնալ ոչ հայանպաստ լուծման: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ասուլիսում:
«Հայաստանում Արցախի հիմնախնդիրը քաղաքական առումով միշտ քննարկումների առարկա է եղել, նաև շահարկումների առարկա է եղել: Բայց ես ասել եմ մի բան, որ Հայաստանում չկա, նաև չի եղել մի այնպիսի իշխանություն, որը պատրաստ է գնալ ոչ հայանպաստ լուծման: Այն, ինչ ունենք, դա է ցույց տալիս, մնացածը խոսակցություններ ու քննարկումներ են»,- ասաց Մարուքյանը:
Նա նշեց՝ եթե կլինի կոնկրետ փաստաղթուղթ, որի շրջանակում կառաջարկվի ոչ հայանպաստ լուծում, և Հայաստանում կլինի իշխանություն, որ կդիմի այդ ոչ հայանպաստ լուծմանը, այդ իշխանությունը մի քանի րոպեից կհեռացվի իշխանության ղեկից: Պատգամավորի կարծիքով՝ Արցախի հիմնախնդրի լուծումը շատ հեռու է հայկական կողմի համար ընդունելի վերջնական լուծման հանգրվանից: «Վաղ թե ուշ բանակցությունները վերականգվելու են, որովհետև միջազգային հանրության կոչերի ներքո չեն կարող չվերականգնվել»,- ամփոփեց Մարուքյանը: